Սիրիայում խաղաղ կարգավորման հասնելու համար ավելի քիչ ժամանակ է մնում, միաժամանակ աճում է սիրիական պետության փլուզման վտանգը: Այդ մասին հուլիսի 8-ին Տոկիոյում կայացած միջազգային համաժողովում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Պետքարտուղարը հիշել է ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի հայտարարությունը` իր խաղաղ ծրագիրն իրականացնելու անհնարինության մասին` ընդգծելով, որ դա տագնապալի ազդանշան պետք է լինի բոլորի համար:
«Ասադի օրերը հաշված են»,-հայտարարել է նա` ավելացնելով սակայն, որ Սիրիային դեռ հնարավոր է փրկել «իրադարձությունների աղետալի զարգացումից»:




























