Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասնում է 155 մարդու, մոտ 80 մարդ հոսպիտալացվել է, տեղեկացնում է «Գազետան»` վկայակոչելով օպերատիվ շտաբի ներկայացուցչի տվյալները:
«Ժամը 06.00 –ի դրությամբ զոհերի թիվը 144 է: Եւս 205 մարդ, այդ թվում` 48 երեխա, դիմել է բժշկական օգնության համար»,-հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով անանուն աղբյուրին:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am –ը, Կրասնոդարի երկրամասի հարավ-արեւմտյան մասում, Սեւծովյան ափին ջրհեղեղների արդյունքում ջրասույզ է եղել մոտ 1 000 տնային տնտեսություն:


























