Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած տարերային աղետի՝ բազմաթիվ մարդկային կյանքեր խլած Կուբանի ջրհեղեղի կապակցությամբ:
«Այս դժվարին պահին մենք ռուս ժողովրդի հետ ենք և պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն պատուհասած ողբերգության հետևանքների հաղթահարման համար: Խնդրում եմ խորը վշտակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին»,-ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:


























