Գազով ըմպելիքների օգտագործումը վտանգավոր է եւ լրջորեն կարող է վնասել առողջությանը: Ինչպես հաղորդում է «MEDdaily.ru»-ն, ֆրուկտոզի, արհեստական քաղցրացնող նյութերի եւ շաքարային սպիրտի մեծ քանակությունը փոխում է աղիների միկրոֆլորան, ինչն էլ խաթարում է մետաբոլիզմի աշխատանքը եւ հագեցած լինելու ազդակները:
Գիտնական Ամանդա Փեյնի գլխավորությամբ իրականացված գիտափորձի ժամանակ մանրամասն ուսումնասիրվել է մարդու օրգանիզմում գազային ընպելիքի ազդեցությունն ու առաջացրած պրոցեսները: Մարսողության պրոցեսի ընթացքում շաքարի քանակի ավելացման պատճառով բակտերիաներն սկսում են ավելի շատ թթու արտադրել եւ ավելի թույլ ազդանշան են տալիս հագեցածության մասին: Դա սպառնում է քաշի ավելացմանը:
Բացի այդ, թթուները կարող են առաջացնել լուրջ նախադրյալներ` ինսուլտի, դիաբետի երկու տեսակների, սրտի իշեմիկ հիվանդությունների համար: Գիտափորձը ցույց է տվել, որ գազային ըմպելիքի օրական 2 եւ ավելի չափաբաժինը իրանի շրջագիծը 10 տարվա ընթացքում ավելացրել է հինգ անգամ:




























