Աֆղանստանի հարավում գրոհայինների գործողությունների արդյունքում հուլիսի 8-ին 41 մարդ է զոհվել, այդ թվում` խաղաղ բնակիչներ:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Գիլմենդ նահանգում «Թալիբան» շարժման ծայրահեղականները հարձակվել են ոստիկանական անցակետի վրա: Փոխհրաձգությունը, որի ժամանակ զոհվել է հինգ ոստիկան եւ 22 գրոհային, տեւել է մոտ 4 ժամ:Բացի այդ, հարեւան Կանդահար նահանգում 14 խաղաղ բնակիչ է զոհվել ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում:



























