Կենդանական ծագման հիվանդություններն ամենաշատը տարածված են Հնդկաստանում: Նման եզրահանգում  է արվել իր տեսակի մեջ առաջին` կենդանական ծագման վարակների գլոբալ հետազոտության շրջանակում, որն անցակցվել է Կենդանաբանության  եւ անասնապահության միջազգային հետազոտական ինստիտուտի կողմից:

Ինչպես հաղորդում է The Times of India-ն, առաջին 13 տեղերն զբաղեցրել են այն երկրները, որտեղ կենդանական ծագման հիվանդություններից տարեկան մահանում է 2,2 մլն մարդ, իսկ հիվանդանում է ընդհանուր առմամբ մոտ 2,4 մլրդ մարդ:

Հնդկաստանում արձանագրվում է նման վարակների 75%-ը:Հնդկաստանին հաջորդում են Եթովպիան, Նիգերիան եւ Տանզանիան: