Բրիտանական ներդրումային «Permira» ընկերությունը «Valentino» նորաձեւության տունը վաճառել է 600 մլն եվրոյով:

Ինչպես հաղորդում է «The Daily Telegraph»-ը, այն գնել է  «Permira»-ի ներդրողներից մեկը:

«Permira» ընկերությունը «Valentino»-ի սեփականատերն է 2007թ-ից եւ այն ձեռք էր բերել «Red & Black»  հոլդինգի կազմում` «Hugo Boss»-ի հետ միասին: Վաճառքից հետո  նորաձեւության տան հիմնադիր Վալենտինո Գարավանին հեռացել էր, եւ աստիճանաբար «Valentino»-ի մասը «Red & Black»-ի եկամուտների մեջ նվազել էր մի քանի տոկոսով:

2008 թ-ին նոր դիզայներների` Մարի Գրացի Կյուրիի եւ Պիեր Պիկոլիի  գալու հետ  եկամուտներն սկսել էին աճել: 2011թ-ին «Valentino»-ի եկամուտը կազմել է 22,2 մլն եվրո: