Սաուդյան Արբիայից արքայադուստր Սառա բեն Աբդուլազիզը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից:
Ինչպես հաղորդել է «Telegraph»-ը, նա Սաուդյան Արաբիայի հիմնադիր եւ առաջին թագավոր Աբդել Ազիզի ծոռնուհին է, պետական մի շարք պաշտոններ զբաղեցնող արքայազն Թալալ բեն Աբդուլազիզի դուստրը: Նրա 14 եղբայրներից մեկը` արքայազն ալ Վալիդը հայտնի է որպես աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը:
38-ամյա կնոջ խոսքով, հայրենիքում իրեն դաժան պատիժ է սպասվում, այդ իսկ պատճառով նա դիմել է ապաստանի խնդրանքով: Արքայադուստրը Միացյալ Թագավորություն է եկել 2007 թ-ին` հոր հետ, որի հետ սակայն վիճել են, եւ նա հրաժարվել է լրագրողներին բացահայտել մանրամասները:
Ներկայումս նա չորս երեխաների եւ երկու շան հետ բնակվում է Լոնդոնի թանկարժեք հյուրանոցներց մեկում:




























