Հույն պատգամավորները հավանություն են տվել  Անտոնիս Սամարասի գլխավորած կոալիցիոն կառավարությանը: Կառավարությանը կողմ էին քվեարկել 300 պատգամավորներից 179-ը, այսինքն` կոալիցիայի բոլոր ադամները: Դեմ են եղել 121-ը:

Իշխող կոալիցիայի կազմում են աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, ՊԱՍՕԿ-ից սոցիալիստները եւ ձախ Դեմոկրատական կուսակցությունը, հիշեցնում է  BBC-ն:

Կոալիցիայի կազմավորվելուց անմիջապես հետո դրա առաջնորդներն իրենց եվրոպական գործընկերներից սկսել են պահանջել ֆինանսական օգնության պայմանների փոփոխություն: Սակայն վերջին օրերին բյուջեում առանց միջոցների մնալու վտանգի առաջ կանգնելով` հունական իշխանությունները ավելի մեղմ դիրքորոում են ընդունել:

Կառավարությունը խոստացել է առաջին հերթին իրականացնել կառուցվածքային  բարեփոխումներ` վարկատուների վստահությունը վերականգնելու նպատակով: