Հուլիսի 8-ին`Մոնակոյում, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, ընդունվել է «Մագնիտսկիի բանաձեւը»:

Փաստաթուղթը երաշխավորող բնույթ է կրում, սակայն եթե ԵՄ-ի երկրները հետեւեն դրան, մի շարք ռուսական պաշտոնյաների համար փակ կլինի ԵՄ մուտքը, իսկ նրանց ունեցվածքը եւ հաշիվները կձերբակալվեն, հայտնում է rbc-ն:

«Օրինականությունը Ռուսաստանում. Սերգեյ Մագնիտսկիի գործ» անվանումով ընդունված բանաձեւն աջակցել են նրա գլխավոր հեղինակ, ԵԱՀԿ ԽՎ-ի նախկին նախագահ Ժոաո Սոարեշը, Վրաստանի, Լիտվայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների, Կանադայի ներկայացուցիչները: ԱՄՆ-ն նեկայացնող Ջոն Մըքքեյը նույնպես քվեարկել է փաստաթղթի ընդունման օգտին:

Փաստաթղթում հավանություն են ստացել անցյալ տարի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Նիդեռլանդների ընդունած որոշումները 60 ռուսական պաշտոնյաներին մուտքի իրավունքից զրկելու վերաբերյալ, որոնք մասնակից են համարվում Մագնիտսկիի մահվանը:

Հիշեցնենք, որ հունիսի վերջին ԱՄՆ-ի Սենատի Միջազգային հանձնաժողովը հավանություն էր տվել «Մագնիտսկիի ցուցակի» օրինագծին:

Hermitage Capital Management ներդրումային հիմնադրամի խորհրդատու Սերգեյ Մագնիտսկին ձերբակալվել էր 2008 թվականի նոյեմբերին` 500 միլիոն ռուբլի հարկ չվճարելու մեղադրանքով: «Բուտիրկա» բանտում ծանր հիվանդ Մագնիտսկին ավելի քան 11 ամիս կալանքի տակ է մնացել, իսկ 2009 թվականի նոյեմբերի 16-ին վախճանվել է «Մատրոսկայա տիշինա» հիվանդանոցում, պաշտոնական վարկածով` համապատասխան խնամքի բացակայության պատճառով: