Մահացել է ամերիկյան դերասան, Օսկարի մրցանակակիր Էռնեստ Բորգնայնը: Նա վախճանվել է 96 տարեկան հասակում` Լոս Անջելեսի բժշկական կենտրոններից մեկում` հուլիսի 8-ին:

Կինոյի աշխարհում նրա հայտնությունը դարձել է 1953 թվականի «Այսուհետ եւ ընդմիշտ» կինոնկարը, որբ նրա գործընկերն է եղել իր ժամանակի հանրահայտ երաժիշտ եւ լեգենդ Ֆրենկ Սինատրան:

Բորգնայնը տղամարդու լավագույն դերի համար Օսկար ստացել է սիրուց տառապող մսագործի դերի համար: «Մարտի» ֆիլմն էկրաններին է հայտնվել 1955 թվականին, հայտնում է «utro.ru»-ն:

Էռնեստի վերջին դերասանական խաղը դարձել է «ՌԵԴ» կատակերգական մարտաֆիլմի ժանրում աշխատանքը Բրյուս Ուիլիսի հետ, որը վարձույթում էր հայտնվել 2010 թվականին: