Եգիպտոսի Սահմանադրական դատարանը, հետեւելով զինվորականների օրինակին, նույնպես պատրաստվում է արտակարգ նիստ հրավիրել, որպեսզի քննարկի երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի որոշումը` զինվորական խորհրդի կողմից ցրված խորհրդարանը կրկին հավաքելու մասին:
Զինվորական խորհուրդը` մարշալ Տանտաուիի գլխավորությամբ ցրել է խորհրդարանը հենց Սահմանադրական դատարանի առաջարկով: Այդ առաջարկն արվել էր այն բանից հետո, երբ դատարանը պարզել է, որ Եգիպտոսի խորհրդարանի այսպես կոչված «անկախ թեկնածուներն» իրականում անկախ չեն, այլ «մահմեդական եղբայրների» թեկնածուներն են եղել:
Ընտրություններից հետո Մուրսին խոստացել է վերականգնել խորհրդարանը եւ ձեռնամուխ է եղել իր խոստման կատարմանը, սակայն զինվորականները մտադիր չեն հաշտվել դատական որոշումները խախտելու փաստի հետ եւ կրկին դիմել են դատարան:
Գործի արդյունքը դեռ պարզ չէ, գրում է ZMAN.com-ը:




























