Մեքսիկացի զինվորականները ԱՄՆ-ի հետ սահմանին թմրանյութերի տեղափոխման թունել են գտել: Այն մեքսիկական Սան Լուիս Ռիո Կոլորադո քաղաքում բացման նախապատրաստվող թորված ջրի վաճառքի խանութը միավորում է Սան Լուիսում գործող խանութին, որը գտնվում է ԱՄՆ Արիզոնա նահանգում: 20 մ խորությունում փորված թունելի երկորությունը 230 մ է:
Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, թունելը հագեցած է եղել օդափոխությամբ եւ Էլեկտրականությամբ, ինչպես նաեւ թմրանյութեր տեղափոխելու ոչ մեծ փոխադրասայլակներով:
Թունելների օգտագործումը թմրանյութերի տեղափոխման բավական տարածված միջոց է ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում: ԱՄՆ իշխանությունների տվյալներով` 1990թ.-ից 150-ից ավելի նման հարմարություններ էին հայտնաբերվել:


























