Սիրիայում ազգային Զինված ուժերի մարտական պատրաստականությունը մեծացնելու համար ռազմական մանեւրներ են իրականացվում, որին մասնակցում են ցամաքային, ռազմածովային եւ օդային ստորաբաժանումները: Մանեւրների նպատակը ազգային բանակի մարտունակությունն է եւ երկրի կառավարության առաջադրանքների կատարման մեթոդների մշակումը, տեղեկացնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

Մարտավարական, օպերատիվ եւ ռազմավարական պատրաստականության շրջանակում Սիրիայի ռազմաօդային ուժերը կատարել են մարտականին մոտ պայմաններում պայմանական թշնամու կողմից հանկարծակի հարձակման դեպքում պատասխան քայլերի առաջադրանքը: Գործողություններում օգտագործվում են մարտական ջոկատներ, ներգրավված են ծովային տորպեդներ, ծովային ուղղաթիռներ եւ հրթիռային արագանավեր: Ազգային  ռազմաօդային ուժերը հաջողությամբ կատարել են առաջադրանքը եւ մարտական բարձր պատրաստականություն ցուցաբերել:

Մանեւրներին ներկա է գտնվել Սիրիայի բանակ եւ Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, պաշտպանության նախարար Դաուդ Ռաջհան: Նա բարձր է գնահատել զորքերի պատրաստականության մակարդակը, ինչպես նաեւ առաջադրանքների կատարման արագությունը եւ ճշգրտությունը` հաստատելով, որ երկրի ռազմաօդային ուժերը պատրաստ են ցանկացած պահի պաշտպանել հայրենիքի սահմանները: