Չինաստանում սողանքի գոտում եւս 14 զոհերի մարմիններ են գտել: Եվս 26 մարդ անհետ կորած է համարվում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Չինաստանի հարավում տեղատարափ անձրեւներով պայմանավորված սողանքը 50 մարդու մահվան պատճառ է դարձել: Բացի այդ, արտակարգ պատահարի արդյունքում տուժել են 11 նահանգներ եւ չինական պետության շրջաններ:

Անձրեւների առավելագույն մասը բաժին է հասել Գուանդուն նահանգին եւ Հուանսի-Չժուանսկի ինքնավար շրջանին, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Այս պահի դրությամբ 14 զոհերից միայն 5-ի ինքնությունն է ճշտվել: