Կոտայքի մարզում, հուլիսի 8-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի հարակից ձորում (հանգստյան գոտի) հանգստացողների մի խումբ(մոտ 40 հոգի) անցել են Ազատ գետի մյուս ափը եւ գետի վարարի պատճառով չեն կարողանում հետ վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության վարչության հատուկ փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ հանգստացողների խումբը բաղկացած է 10 անձից (3 տղամարդ, 6 կին եւ 1 երեխա): Փրկարարները բոլոր անձանց տեղափոխել են անվտանգ գոտի: