Մոսկվայի ավտոսրահներից մեկից երկու թանկարժեք մեքենաներ են առեւանգել: Առեւանգիչները մուտքի դռան բանալիներ են պատրաստել, ապա կոտրել են մետաղյա արկղը, որում մեքենաների բանալիներն ու տեխնիկական անձնագրերն են եղել:
Ինչպես հայտնում է «Dni.ru»-ն, առեւանգվել են BMW-730 եւ Mercedes CL-350 մակնիշի մեքենաներ, նաեւ համակարգիչ, նոթբուք եւ պրինտեր:
Ավտոսրահը սարքավորված է տեսախցիկներով, սակայն դեպքի օրը դրանք անջատված են եղել: Հանցագործներին չի հաջողվել բռնել տաք հետքերով:



























