Լիբանանում ՀՀ դեսպանությունում կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հերթական նիստը, որը վարել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:

Հանդիպման օրակարգի հիմնական հարցն էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ հետագա ծրագրերի եւ գործողությունների համակարգումը:  Քննարկվել են նաեւ կենտրոոնական, տարածաշրջանային եւ տեղական մարմինների ծրագրերի իրականացման հնարավորություններն ու մեխանիզմները:

Ընդգծվել է Հայաստանում եւ Սփյուռքում նախատեսվող աշխատանքների ընդհանուր ուղղությունների հստակեցման անհրաժեշտությունը: