Սաուդյան Արաբիայի Էլ-Կատիֆ քաղաքում ցույցը ցրելիս զոհվել է երկու մարդ, ավելի քան 20 մարդ վիրավորվել է: Վիրավորվել եւ կալանավորվել է նաեւ շիա կղերական երկրի ներկա կառավարության ակտիվ ընդդիմադիր շեյխ Նիմր ա-Նիմրը: Այս մասին հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը` վկայակոչելով Al-Jazeera-ն:

Գործակալությունը պնդում է, որ ցույցը ամենախոշորն է եղել` 2011-ի նոյեմբեր-դեկտեմբերին տեղի ունեցած հակակառավարական ցույցերից հետո:

Պաշտոնական լրատվամիջոցները հայտնել են, որ ցուցարարների վրա կրակ է բացել ոստիկանություն: