Ադրբեջան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, երբ Բաքու կժամանեն նաեւ ամերիկացի փոխնախագահ Ռոբերտ Բրադկեն եւ ռուս համանախագահ Իգոր Պոպովը, նրանք հուլիսի 10-ին բանակցություններ կվարեն Ադրբեջանի ղեկավարության հետ:

Բանակցությունների ավարտին, նրանք կհատեն ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գիծը եւ կուղեւորվեն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ:

ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպումներից հետո համանախագահները կժամանեն Երեւան եւ կհանդիպեն Հայաստանի ղեկավարների հետ: