Կուբանի բնակիչները ուղղաթիռով թռել են Նաբերջաեւի ջրամբարի վրայով, սակայն քաղաքին պատուհասած ողբերգության պատճառների մասին նրանց կասկածները չեն ցրվել, քանի որ նրանց հրաժարվել են ցույց տալ այլ ջրամբարը: Այդ մասին հայտնել են խմբի հինգ անդամներից երեքը:
Պաշտոնյաները ջրհեղեղի պատճառ են նշում հորդառատ անձրեւները: Վարկածը, որ հեղեղի պատճառ կարող էր լինել ջրամբարից ջրի բացթողումը, քննությունը չի հաստատում, պարզվել է, որ բացթողումը եղել է պլանային եւ ոչ զանգվածային:
Խմբի անդամները նշել են, թե իրենց ցույց են տվել Նաբերջաեւի ջրամբարը, որտեղից ճեղքման հետքեր չեն նկատվել, սակայն իրենց արգելել են թռչել Ատուկաեւի ջրամբարը, օդաչուներն ասել են, որ վառելիքը քիչ է:
Նշենք, որ ջուրը հեղեղել էր 5 հազար տուն Գելենջիկ, Կրիմսկ եւ Նովոռոսիյսկ քաղաքներում, վերջին տվյալներով` զոհվել է 171 մարդ: Բուժօգնության է դիմել 479 մարդ, հիվանդանոց են տեղափոխել են 137-ին: Տարածաշրջանային իշխանությունները հայտնում են 20 հազար տուժածների մասին:



























