Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն նախազգուշացրել է, որ պետության ներկայիս ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին արյունահեղություն է պատրաստում, որ ընդդիմությունը չկարողանա հաղթել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
«Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե «Սահակաշվիլին անգամ կյանքի գնով պատրաստ է պահպանել պաշտոնը»:
«Բացի այն, որ իշխանության անսահման ձգտում ունի, հասկանում է, որ իր եւ իր թիմի համար իշխանության ղեկին լինելը կենաց եւ մահու հարց է, որքան հանցագործություններ էլ անի»,- ասելէ Շեւարդնաձեն եւ հավելել, որ «Սահակաշվիլին կգնա արյունահեղության, թեեւ դա վերջնականապես վերջ կդնի նրան»:
«Կլինեն զոհեր, բայց միայն ժողովուրդը կարող է նրան կանգնեցնել: Ողջ Վրաստանին Սահակաշվիլին չի կարող սպանել»,- ասել նախկին նախագահը:




























