Թուրքիայում ատոմակայանի նախագծի արժեքը, որը պետք է կառուցի Ռուսաստանը, կարող է նախատեսվածից զգալիորեն ավելի թանկ արժենալ: Այդ մասին հայտարարել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին:
«Առաջին եւ գլխավոր նախագիծը ատոմային էլեկտրակայանի կառուցումն է, դրա նախնական արժեքը 20 մլրդ է, բայց ինձ թվում է այն ավելին կլինի` 25 մլրդ», - ասել է նա հուլիսի 9-ին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում:
Նրա խոսքով`տնտեսական հեռանկարային նախագծերից է նաեւ Թուրքիայի գազատրանսպորտային ենթակառույցի ընդլայնումը:
Դեսպանը նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի տնտեսական հարաբերություններն արդեն նախաճգնաժամային մակարդակում են եւ մի քանի տարի անց կհասնեն տարեկան 100 մլրդ դոլար ցուցանիշի, գրում է «Ինտերֆաքսը»: Դեսպանի գնահատականով` դա կարող է տեղի ունենալ 2018թ.:



























