Թուրքական իշխանությունները ծովափերից հանել են հովանոցներն ու շեզլոնգները` զրկելով հանգստացողներին արեւայրուք ընդունելու հնարավորությունից, երբ երկու հյուրանոցների աշխատակիցները կռվել են իրար հետ:
Ծեծկռտուքը, որի ականատեսն են դարձել օտարերկրյա զբոսաշրջիկները, տեղի է ունեցել Գյոյհյուքե քաղաքի առողաջարաններում:
Այնտեղ մոտ հինգ ամիս «պատերազմ» է գնում հինգաստղանի Kilikya Palace եւ Queen Elizabeth հյուրանոցների միջեւ 20 մետր տարածքի համար:
Կռվի ժամանակ օգտագործվել են հովանոցներն ու շեզլոնգները: «Մարտական գործողություններին» պատահաբար մասնակցել են նաեւ զբոսաշրջիկները:
Բարոյական եւ նյութական վնասի համար քաղաքային իշխանությունները խիստ տուգանքներ են դրել կռվարարների վրա` արգելել հովանոցներ դնել ափին, քանի դեռ համաձայնության չեն եկել: Ճիշտ է, այդ գործողությունների արդյունքում կրկին զբոսաշրջիկներն են տուժել:


























