Տառացիորեն մեկ գիշերվա ընթացքում ջրի տակ մնացած Կրիմսկի բնակիչները պնդում են, որ իշխանությունները ժամանակին չեն զգուշացրել սպասվող աղետի մասին: Նրանց ոչ հաղարդագրություն են ուղարկել, ոչ էլ ռադիոիրազեկում է եղել:
Հուլիսի 9-ին ավելի վաղ ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը հայտարարել էր, որ բնակչությանն իրազեկելու համակարգը հարկ եղածին պես չի գործել, տեղ են գտել սխալներ: Իր հերթին Կրիմսկի շրջանի ՔՊ եւ ԱԻ պետ Դենիս Պրոնոնինը հայտարարել է, որ շրջանի բնակիչներին իրազեկել են սպասվող ջրհեղեղի մասին երեք ազդանշաննների, հաղորդագրությունների եւ բարձրախոսների միջոցով, նույնիսկ տներն են շրջել:
«Մենք սյուներին ռադիոընդունիչներ չունենք, որոնց օգնությամբ կարելի լիներ ազդարարել եւ իրազեկել աղետի մասին», - «ՌԻԱ Նովոստիին» հեռախոսով պատմել է քաղաքի բնակիչներից մեկը: Միայն ավելի ուշ տեղական հեռուստաալիքով վազող տողով նախազգուշացրել են:
«Շրջանային վարչակազմում մեզ ասացին, որ «իրենց մարդկանց» ուղարկել են տները շրջելու, բայց մենք նրանց չենք տեսել:
Իսկ ոստիկանները պատմել են, որ ջրհեղեղի մասին իրենց ոչ ոք չի պատմել եւ իրենց համար էլ է դա անակնկալ եղել», - ավելացրել է Կրիմսկի եւս մեկ տուժած բնակիչ:
Հուլիսի 7-ի գիշերը երեք քաղաքներում (Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ) ջրի տակ էին անցել շուրջ 5 հազար բնակելի տներ: Ըստ վերջին տվյալների` զոհվել է 171 մարդ:


























