Ոչ սլավոնական արտաքինով մոտ 20 տղամարդիկ հուլիսի 8-ի երեկոյան ներխուժել են «Ստարի մելնիկ» սրճարան` Ռուսաստանի Լենինգրադի մարզի Նովինկա գյուղում:
Հարձակվողները զինված են եղել մահակներով եւ փայտերով: Նրանք ծեծել են հաճախորդներին ու աշխատակիցներին, փորձել են հրդեհել սրճարանը: Դեպքի վայրից նրանք հեռացել են «Գազել»-ով, որի համարները չեն հասցրել կարդալ:
«47 նովոստեյ» պարբերականը նշում է, որ արտաքին տեսքով հարձակվողները եղել են Միջին Ասիայից, իսկ «Բալտինֆո»-ի փոխանցմամբ, Ուզբեկստանից: Հարձակման պատճառը եղել է երկու գործարարների միջեւ ընդհարումը:


























