Կորեացին ոչ մեծ բեռնատարով մտել է ճապոնական դեսպանատան դարպասներից ներս` ի նշան բողոքի ճապոնական աջ ազգայնականների գործողությունների:
Հարավային Կորեայից 61-ամյա Կիմը հուլիսի 8-ին բեռնատարով մտել է Սեուլում ճապոնական դեսպանատան դարպասներից ներս:
Դարպասները տեղահան են եղել, ոչ ոք չի տուժել: Ճապոնիան պաշտոնական բողոք է ներկայացրել, որին ի պատասխան Հարավային Կորեայի արտգործնախարարությունը հայտնել է իր ցավակցությունը եւ խոստացել է ուժեղացնել դեսպանատան պաշտպանությունը:
Ըստ Կիմի` նրա գործողությունները բողոքի ակցիա էին ճապոնական ակտիվիստ Նոբույակի Սուզուկիի ակցիայի դեմ, որը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսին Սեուլում: Սուզուկին ճապոնական հիերոգլիֆներով մի փոքր գրություն էր ամրացրել սեուլյան կանանց հուշարձանին, որոնց ճապոնական զինվորականները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որպես սեռական ստրուկներ էին օգտագործում, հայտնում է «pravda.ru»-ն:
«Կանանց մխիթարության» հուշարձանըՍեուլում Ճապոնիայի դեսպանատան առաջ հայտնվել էր անցյալ տարվա դեկտեմբերին: Աթոռին նստած բրոնզե աղջկա արձանը մարմնավորում է այն բոլոր կորեուհիներին, որոնց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պարտադրում էին աշխատել ճապոնական զինվորների համար հասարակաց տներում:


























