Ռուսաստանցի կինը Հնդկաստանում ենթարկվել է խմբակային բռնաբարության` ամուսնու աչքի առաջ: Ոստիկանությունը ստուգում է այս տեղեկատվությունը, բայց ինքը` ռուս կինը հրաժարվում է բժշկական փորձաքննություն անցնել եւ ուզում է փակել գործը:
Ինչպես հաղորդում է HDTV հեռուստաալիքը, հանցագործությունը կատարվել է հուլիսի 7-ին Դելիի հյուսիսային մասում: 5 չարագործներ բռնությամբ ռուս ամուսիններին տարել են անմարդաբնակ վայր, որտեղ ծեծել են ամուսնուն եւ ծաղրել ու բռնաբարել կնոջը:
Հարձակումից հետո ռուս կնոջը տեղափոխել են Արունա-Ասաֆ-Ալիի հիվանդանոց, բայց նա մի քանի ժամ անց հրաժարվել է փորձաքննություններից եւ հայտարարել, որ չի ցանկանում, որ հետաքննությունը շարունակվի:
Հնդկաստանի իշխանությունները դեպքի, ինչպես նաեւ քննության հետ չհամագործակցելու կնոջ ցանկության մասին տեղեկացրել են ՌԴ դեսպանատանը:
Հայտնի է, որ տուժածը բնակվում է Դելիում արդեն 4 ամիս` փետրվարի 28-ից: Նրա ամուսինը 15 օր առաջ է ժամանել Դելի:
Հնդկաստանի ՆԳՆ-ում նշել են, որ տուժածը տեղի ունեցածից ճնշված տեսք ունի: Նա փորձել է փախչել ոստիկանությունից, երբ այնտեղ են ժամանել բազմաթիվ լրագրողներ:


























