Իսրայելացի հնագետները ոսկե մետաղադրամների գանձ են գտել, որոնք ժամանակին թաքցրել էին խաչակիրները: Գիտնականները ենթադրում են, որ ասպետները փողերը թաքցրել են յոթուկես դար առաջ, երբ Միջերկրական ծովի նրանց ամրոցը հանձնվել էր մահմեդականների հարձակման հետեւանքով:
Հետազոտողները գաղտնարանից հանել են եգիպտական 108 ոսկե դինարներ ընդհանուր առմամբ 400 գ կշռով եւ ավելի քան 100 հազար դոլար արժողությամբ: XIII դարի կեսերը թվագրվող գանձը թաքցված է եղել կոտրված կավե սափորում, հայտնում է «utro.ru»-ն:
«Այդ ամենը նպատակաուղղված է արվել, սակայն շտապ: Գանձը մեզ պատմում է ամրոցի երկարաձգված պաշարման եւ դաժան պայքարի մասին», - լրագրողներին պատմել է պեղումների ղեկավար, Թելավիվի համալսարանի պրոֆեսոր Օրեն Թալը:




























