Սիրիայի եւ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն առայժմ Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա էական ազդեցություն չեն թողել: Այդ մասին այսօր` հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա տեղեկացմամբ` թեեւ արդեն իսկ այդ երկրների հայկական համայնքների ներկայացուցիչները Հայաստանում անշարժ գույքի գնումներ իրականացրել են, սակայն առաջարկն այնքան մեծ է, որ այն էական ազդեցություն շուկայի իրավիճակի վրա չի թողել: Այնուամենայնիվ` ռիսկերը պահպանվում են, ու եթե այդ երկրներում պատերազմական գործողություններ տեղի ունենան (ընդլայնվեն), ապա հնարավոր է հայերի զանգվածային ներգաղթ ու անշարժ գույքի շուկայում գների աճ:

Ըստ Թ. Մանասերյանի` Հայաստանի անշարժ գույքի շուկան հագեցած է` տարիներ շարունակ իրականացված շինարարության պատճառով: «Կա առաջարկի գերազանցում պահանջարկի նկատմամբ, սակայն գները համարժեք չեն նվազում»,- ասաց Թ. Մանասերյանը: