Հուլիսի 8-ի երեկոյան ռուս երգիչ Դմիտրի Կոլդունը Մոսկվայի կենտրոնում ավտովթարի է ենթարկվել, ոչ ոք չի տուժել:
Ռուսական մայրաքաղաքի իրավապահ մարմիններում հայտնել են, որ պատահարը տեղի է ունեցել հուլիսի 8-ին, ժամը 18.00-ին, օլիմպիական պողոտա 16 հասցեում գտնվող տան մոտ: BMW-ի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է Nissan ավտոմեքենային, որը եղել է կայանատեղում, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Պատահարի արդյունքում մեքենաները մեխանիկական վնասվածքներ են ստացել:


























