ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը Դամասկոսում բանակցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ եւ մեկնել է Թեհրան:
Ասադի հետ հանդիպումը նա «դրական» է գնահատել: Բանակցությունների գլխավոր թեման խաղաղ նախագծին վերադառնալն էր, որը գործարկվել էր դեռեւս ապրիլին, սակայն չէր իրականացվել: Այժմ Անանը եւ համաշխարհային գերտերությունների դիվանագետները խոսում են հենց բուն խաղաղության նախագծի իրագործման անհրաժեշտության մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոն:
Սիրիայի գլխավոր դաշնակիցը մնում է Իրանը: Սպասվում է, որ այսօր Անանն իրանական առաջնորդների հետ կսկսի Սիրիայի իրավիճակի քննարկումը:




























