Երեւան-Հալեպ չվերթ տոմսերի գինը չի բարձրացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Արմավիա» ավիաընկերությունից: Նրանց փոխանցմամբ` այսօր այդ չվերթն արժե 128 հազար դրամ: «Գնի  փոքր տատանումը կարող է կապված լինել ամռան սեզոնի, փոխարժեքի հետ»,- հայտնեցին «Արմավիայից»:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ եթե նախկինում Երեւան-Հալեպ-Երեւան չվերթի տոմսերը վաճառվում էին 119 հազար դրամով, ապա այժմ դրանց գինը 237 հազար դրամ է: Նշվել էր նաեւ, որ խնայողական դասի համար նախատեսված տոմսերի գները եւս բարձրացել են` դարձել են 170 հազար դրամ, բայց այդ կարգի տոմսեր լինում են միայն այն դեպքում, երբ ինքնաթիռում  մեկ-երկու ազատ տեղ է ավելանում: