Մահապարտների բաճկոններով ահաբեկիչներով մոտոցիկլետը հուլիսի 8-ի ցերեկը պայթել է հարավային աֆղանական նահանգի Կանդահարի համանուն վարչական կենտրոնում, կան զոհեր:

Ըստ նախնական տվյալների` դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14.30-ին քաղաքի չորրորդ  շրջանում: Պայթյունի հետեւանքով երեք ահաբեկիչներ եւ երկու անցորդներ զոհվել են, եւս 6 քաղաքացի վիրավորվել են, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»: 

Միաժամանակ տեղական լրատվամիջոցները հայտնում են եւս մեկ հզոր պայթյունի մասին Կանդահարի ոստիկանական վարչության շենքի մոտ: Ըստ գործակալությունների եւ հեռուստաալիքների տվյալների` քաղաքի կենտրոնում  պայթյունից հետո հրաձգություն է սկսվել: Կատարվածի մանրամասները ճշտվում են: