Վրաստանի ամենածեր բնակչուհին` Անթիսա Խվիչիան դարձել է 132 տարեկան: Կինը բնակվում է Ցելենջիխի շրջանում: Տեղական իշխանությունները շնորհավորել են ծննդյան օրվա առթիվ:

Ինչպես հաղորդում է «GHN»-ը, Անթիսա Խվիչիայի տան 5 սերունդ է ապրում, նրա կրտսեր որդին 84 տարեկան է:

Ծեր կինն իրեն շատ լավ է զգում, վերջին տարիներին թեւթեւակի տկարություն է զգում: