Եմենի քաղաքացին մահից է փրկվել Եգիպտոսում` նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հետ արտաքին նմանության համար: Մուհամադ Աբդալլա Շումարին ժամանել էր Կահիրե` հանդիպելու Եգիպտոս տեղափոխված ազգականներին:
Չնայած, որ 61-ամյա եմենցին մոտ 20 տարով փոքր է տապալված նախագահից, նրան հաճախ են նմանեցնում Մուբարաքին: Ընդ որում, նման են ոչ միայն կնճիռները, այլեւ հայացքը:
Դուրս գալով փողոց` նա անմիջապես հայտնվել է տղաների շրջապատման մեջ, իսկ նրանց հետեւել են նաեւ չափահասները: Անցորդները որոշել են, որ հիվանդ բռնապետը լքել է բանտը եւ քայլում է կահիրեի փողոցներով: Նրան վիրավորել են, սպառնացել ֆիզիկական հաշվեհարդարով: Շումարիին հաջողվել է փրկել միայն ոստիկանների միջամտությամբ: Ճանապարհային ոստիկանը ստուգել է փաստաթղթերը եւ հանգստացրել ամբոխին, հաղորդում է NEWSru.co.il-ը:




























