Իտալացի պատգամավոր Ռիկարդո Միլյորին կգլխավորի Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը: Այդ մասին որոշումն ընդունվել է Մոնակոյում կազմակերպության նստաշրջանում:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ-Ուկրաինան», նա Իտալիայի առաջին ներկայացուցիչն է այդ պաշտոնում:

«Ինձ հմար մեծ պատիվ է ստանալ գործընկերներիս վստահությունը: Ես համագործակցության ակնկալիքներ ունեմ ողջ տարածաշրջանում, որպեսզի զգալիորեն ամրապնդենք պարտավորությունների իրականացումը` մարդու իրավունքների, ռազմական համագործակցության, տնտեսության եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում»,- ասել է Միլյորին:

Իտալացի պատգամավորն այդ պաշտոնում փոխարինել է հույն Պետրոս Էֆթիմիուին: