Ֆրանսիական TF1 հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել հատուկ նշանակայինների հետ «թուլուզյան հրաձիգի» բանակցությունների ձայնագրությունը` 32-ժամյա պաշարման ժամանակ: Ոստիկանությունն սկսել է հետաքննությունը, թե ինչպես են ձայնագրությունները հայտնվել լրագրողների մոտ:
«Թուլուզյան հրաձիգի»` Մուհամեդ Մերայի զոհերի հարազատներն իրենց վիրավորված են զգում եւ մտադիր են հասնել այդ ձայնագրության պաշտոնական արգելքին: Ծրագրի պրոդյուսերը սակայն դրանում որեւէ մեղք չի տեսնում:
Եթեր հեռարձակված աուդիոձայնագրության մեջ «հրաձիգը» հայտարարում է, թե ինքը կապված է «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ եւ պատմում է, թե ինչպես է խուսափել հետապնդումից ու թե ինչպես է պատրաստվում զբաղվել ահաբեկչություններով, հաղորդում է NEWSru Israel-ը:
23-ամյա Մուհամեդ Մերան սպանել էր յոթ մարդու, այդ թվում` երեք երեխաների: Նա սպանվել էր Թուլուզում`գրեթե երկու օր տեւած գործողությունների ժամանակ:


























