Նիգերիայում անցած հանգստյան օրերին զaնգվածային սպանություն է իրականaցվել. Ջոս քաղաքում սպանվել է ավելի քան 100 մարդ, ներառյալ` բարձրաստիճան երկու պաշտոնյա:

Նրանք անհայտ գրոհայինների հարձակման զոհ են դարձել, որոնք գրոհել են մի քանի գյուղեր:  Սպանությունների մեջ կասկածում  են անասնապահ քոչվոր ֆիլանի ցեղախմբին, որոնք մշտապես հակամարտության մեջ են տեղի բնակիչների հետ: Իշխանությունները կարծում են, թե այդպիսով նրանք վրեժխնդիր են եղել սպանված ցեղակիցների համար: Պլատո նահանգում պարետային ժամ է մտցվել:

Առաջին հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, որի արդյունքում զոհվել է առնվազն 80 մարդ: Եւս 22-ը սպանվել են հուլիսի 8 –ին` նախօրեին սպանվածների հուղարկավորության ժամանակ, հողորդում է NEWSru.com-ը:

Սպանվածների թվում են սգո արարողությանը մասնակցելու համար ժամանած  դաշնային սենատոր Գյանգ Դանտոնգը եւ ռեգիոնալ խորհրդարանի պատգամավոր Գյանգ Ֆուլանին: