Ռուսաստանը մտադիր չէ նոր սպառազինություն ուղարկել Սիրիա` երկրում իրավիճակի կայունացման համար: Այդ մասին հուլիսի 9-ին հայտարարել է Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վյաչեսլավ Դզիրկալնը:

Նա նկատել է, որ Ռուսաստանը մյուս երկրների հետ միասին մտահոգված է Սիրիայի իրավիճակով, եւ քանի դեռ իրավիճակը չի կայունացել, նոր պայմանագրեր չեն լինի: Նախկին առաքումները, որոնք այդ թվում վերաբերում էին տեխնիկայի վերանորոգմանը, Ռուսաստանն իրականացրել է հին պայմանագրերի շրջանակներում:

Նա նաեւ հերքել է տեղեկությունները, թե Ռուսաստանը ռազմական ուղղաթիռներ ու կործանիչներ է առաքում Սիրիային: «Այսօրվա դրությամբ մենք Սիրիա ոչ ուսումնական կործանիչներ, ոչ էլ ուղղաթիռներ չենք առաքում»,- ասել է նա: