Ուկրաինական ուղղափառ եկեղեցին (Մոսկվայի պատրիարքություն) չի հաստատել լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունը վանահայր Պավելի թունավորման մասին:

Եկեղեցու ներկայացուցիչ Գերոգի Կովալենկոն հայտարարել է,թ ե վանահայր Պավելն առաջիկայում պաշտոնական մեկնաբանություն կանի այդ կապակցությամբ:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Կիեւո-Պեչորյան Լավրայի վանահայր եւ Կիեւի Ռադայի պատգամավոր Պավելի արյան մեջ սնդիկ եւ մկնդեղ են գտել: Նշվում էին, որ նրան ետղափոխել են հիվանդանոց, ապա նա բուժվել է Գերմանիայում:

Սնդիկն ու մկնդեղը վաղ Միջնադարում օգտագործում էին «բարձր խավի մեջ, թունավորումների համար»:

Եկեղեցում խոսում են, որ Պավելը մեծ քանակությամբ թշնամիներ ունի: