Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եղբայր Բոլատը դատական հայց է ներկայացրել նախկին կնոջ` Մայրայի դեմ` 10-ամյա Խանբոլատի միանձնյա խնամակալությունը ստանձնելու համար:

Հայցում նշվում է, որ Մայրա Նազարբաեւան միջազգային հանցագործ է, ում որոնումէ  Ինտերպոլը, եւ ով չի կարողանում հոգ տանել երեխայի մասին: Բոլատը նաեւ մտավախություն ունի, որ Մայրան կարող է առեւանգել երեխային:

Նազարբաեւների ընտանիքում սկանդալը ծագել էր 2012թ. ապրիլին, երբ Բոլատը դատարան էր դիմել նախկին կնոջ դեմ եւ մեղադրել Նյու Յորքում 20 միլիոն դոլար արժեքով շքեղ բնակարանը յուրացնելու մեջ:

Հունիսի վերջին տեղեկություններ էին տարածվել, թե կնոջը ձերբակալել են Դուբայում: Մայրայի ներկայացուցիչները հերքում են բոլոր մեղադրանքները: