Իսրայելի ողջ տարածքում միջին ուժգնության երկրաշարժ է զգացվել: Ոչ ոք չի տուժել եւ երկրաշարժը նյութական վնաս չի հասցրել:

Ինչպես հաղորդում է երկրի Գեոֆիզիկայի ինստիտուտը, 5,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում, Թուրքիայի ափի մոտ, Իսրայելից 570 կմ հեռավորության վրա:

Ինչպես հաղորդում է MIGnews-ը, երկրաշարժը զգացվել է Թել-Ավիվում, Երուսաղեմում եւ Բեեր-Շեւայում:

Բացի այդ, ստորգետնյա ցնցում է արձանագրվել նաեւ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում եւ Լիբանանի ափի մոտ: