Կրիմսկ քաղաքում, որ հուլիսի 7-ին մեկ օրում անցել էր ջրի տակ, իսկական խուճապ է տիրում, բնակիչների շրջանում տեղեկություններ է տարածվել Վարնավինի ջրամբարի ճեղքման եւ ջրհեղեղի երկրորդ ալիքի մասին:

Չնայած իշխանությունների բոլոր հավաստիացումներին, թե որեւէ վտանգ գոյություն չունի, մարդիկ վազում են փողոցներով ու բղավում, տեղից հայտնել է Life News-ի թղթակիցը: Տասնյակ մեքենաներ չեն կարողանում դուրս գալ քաղաքի ստորին հատվածից: Մայրուղին արգելափակվել է: ԱԻՆ աշխատակիցները շրջում են քաղաքում ու խնդրում չենթարկվել խուճապի: