Իսրայելցի բժիշկներին օրենսդրական մակարդակով կարգելվի անզգայացնել ծննադաբերող այն կանանց, ովքեր գոտկատեղի վրա դաջվածք ունեն:
Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն, Քնեսեթում քննարկման է ներկայացվել մի օրինագիծ, որն ընդունվելու պարագայում դաջվածքն անողներին կպարտավորեցնի այդ մասին զգուշացնել իրենց հաճախորդներին:
Փաստաթղթի հեղինակը «Լիքուդ» կուսակցության պատգամավոր Ցիպի Խոտովելին է: Պատճառն այն է, որ հղիության ժամանակ անզգայացումն իրականացվում է հենց գոտկատեղային շրջանից, եւ ծակելու ժամանակ, եթե դաջվածքի ներկը ներթափանցի, կարող են լուրջ բարդություններ առաջանալ: Բժշկական գրականության մեջ այս դեպքում նշվում է անգամ կաթվածի հավանականության մասին:




























