Բայքեր Պումբան` Ալեքսանդր Իշուտինը ազատ է արձակվել 10-օրյա կալանքից հետո: Նրա ընկերները պատմել են, թե կալանքն ապօրինի է եղել:

Իշուտինի ընկերոջ` Անդրեյ Ռ-ի խոսքով, ինքն անձամբ է վարել մոտոցիկլը հուլիսի 23-ի չարաբաստիկ օրը: «Մենք գրեթե հասել էինք, Ալեքսանդրը նստած էր պոչի վրա եւ էներգետիկ ըմպելիք էր խմում: Ես մի փոքր հեռացել էի: Ոստիկանները մոտեցան նրան եւ ասացին. «Մենք գիետնք, որ դու կարգին տղա ես, բայց մեզ վրա վերեւից են ճնշում: Արդյունքում, դատարանում  ոչ թե նրան ձերբակալողներն էին, այլ բաժնի պետը»:

Դա եղել է տարվա ընթացքում Պումբայի 28-րդ խախտումը:  2011թ-ին նրան արգելել էին մեքենա վարել` ՃՏՊ վայրը լքելու համար:

Նշենք, որ ՌԴ ժողովրդական արտիստ, 67-ամյա Յուրի Անտոնովի հետ վիճաբանությունն էլ տեղի էր ունեցել անցած տարվա նոյեմբերին, եւ այժմ այդ դեպքով քրգործ է հարուցված: