Իսպանական հեռահաղորդակցության հսկա «Telefonica» ընկերությունը լրագրողներին ներկայացրել է սմարթֆոնի առաջին նախատիպը, որն աշխատում է  «Firefox» օեպերացիոն համակարգի կառավարման միջոցով:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը,  ծրագրավորման աշխատանքներով զբաղվում է «Mozilla Foundation» կազմակերպությունը: Նախատիպն ստեղծվել է ամերիկյան խոշորագույն «Qualcomm» ընկերության կողմից:

Սմարթֆոնն ունի հաղորդակցությունների փոխանակման, Facebook մուտքի հնարավորություն, սենսորային էկրան: