Windows 8 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը կթողարկցի 2012թ. հոկտեմբերին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, վկայակոչելով Engadget-ը, ՕՀ թողարկման ժամկետը բացահայտել է Թամի Ռելլերը Microsoft-ի կազմակերպած Worldwide Partner Conference խորհրդաժողովի ընթացքում:

Խորհրդաժողովը մեկնարկել է Տորոնտոյում, հուլիսի 9-ին: Ռելլերը Microsoft-ում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը եւ Windows ստորաբաժանումների ֆինանսական տնօրենն է:

Արտադրողները Windows 8-ը կստանան օգոստոսին, տեղադրելու համար: