Համաշխարհային առողջապահական կազմակերպություն զանգվածային լրատվամիջոցներով ինքնասպանության դեպքերի լուսաբանման առնչությամբ հատուկ ցուցումներ է մշակել: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը` վկայակոչելով հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանում միակ ինքնասպանագետ Կարո Վարդանյանի խոսքերը: 

«Ըստ այդմ` անհրաժեշտ է խուսափել ինքնասպանության փաստը ցնցող ձեւով մեկնաբանելուց, որը կհանգեցնի զոհին որպես հերոս եւ առաջնորդ ներկայացնելուն: Ըստ հիշյալ ցուցումների` չի կարելի ցուցադրել ինքնասպանի լուսանկարը, մանրամասն շարադրել ինքնասպանության ձեւը, ռոմանտիկ եւ խորհրդավոր դրդապատճառները: Շատ կարեւոր է խուսափել ինքնասպանին տառապյալի կարգավիճակում ներկայացնելուց,ինքնասպանության փաստը փառաբանելուց եւ երեւույթի շուրջ խորհրդավորություն ստեղծելուց»,- գրում է «Հայացքը»: