Համացանցային հանրահայտ հանրագիտարան Wikipedia-ի ռուսալեզու բաժինը հուլիսի 10-ին դադարեցրել է իր աշխատանքը:
http://ru.wikipedia.org էջը բացելու ցանկացած փորձի ժամանակ օգտվողները հաղորդագրություն են տեսնում, որում ասվում է. «Հուլիսի 10-ն ռուսալեզու Վիքիփեդիան կփակվի հանրության որոշմամբ` ի նշան «Տեղեկատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների դեմ բողոքի, որի քննարկումներն այսօր տեղի են ունենում ՌԴ-ի Պետական Դումայում: Այդ փոփոխությունները հիմք կարող են դառնալ Համացանցում իրական գրախոսության համար` արգելված համացանցային կայքերի ցուցակի եւ IP-հասցեների ձեւավորում:
Տվյալ փոփոխություններն աջակցող լոբբիստները եւ ակտիվիստները պնդում են, որ դրանք բացառապես ուղղված են մանկական պոռնոգրաֆիայի եւ նման բաների դեմ: Ռուսաստանում օրենսդրության փորձը ցույց է տալիս վատագույն սցենարի հավանականությունը, որի դեպքում Վիքիփեդիայի մուտքը շուտով կփակվի ամբողջ երկրում»:
Նշենք, որ խոսքը աղմկահարույց №89417-6 «Երեխաների առողջությանը եւ զարգացմանը վնասող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքում փոփոխություններ ներմուծելու վերաբերյալ, որը վերանայման է գտնվում Պետդումայում, նշում է «ՌԻԱ Նովոստին»: Այն ենթադրում է կայքերի այսպես կոչված «սեւ ցուցակների» ստեղծում, որոնց նկատմամբ իրավունքը կարող է փակ լինել:




























